Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից կարգազանց վարորդները գուցե զրկվեն վարորդական իրավունքից

Դեկտեմբեր 26,2019 20:11

2020թ.-ի հունվարի մեկից ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օրինազանց վարորդներին կարգի բերելու նոր մեթոդ գործի կդնի՝ բալային համակարգ: Խախտումների հետեւանքով կորցնելով սահմանված 9 բալերը՝ կարգազանց վարորդը կարող է զրկվել վարորդական իրավունքից:

«Տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով խախտումների արձանագրումը կսկսվի հունվարի մեկից, իսկ ճանապարհային ոստիկանների կողմից՝ սեպտեմբերի մեկից: ՃՈ-ում բարեփոխումների մեծ գործողություններ են սպասվում հաջորդ տարում: Երբ ՃՈ մեքենաները կունենան համապատասխան սարքավորումներ, կկարողանան անմիջապես տուգանելու դեպքում կիրառել այդ տուգանային միավորները»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով նոր իրավակարգավորմանը՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ տարեկան ՃՏՊ-ներից զոհվում է 300-ից ավելի մարդ. «Ցավոք, ամեն տարի մեկ փոքր գյուղի բնակչության չափով մարդ ենք կորցնում»: Պատգամավորը հավելեց՝ հաջորդ տարի այս ժամանակահատվածում, երբ կամփոփվի ՃՏՊ-ների վիճակագրությունը, առաջընթացը գուցե քիչ լինի, բայց մտադիր են հասնել նրան, որ ՃՏՊ-ների քանակն ուղիղ համեմատական չլինի զոհերի թվին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031