Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է քաղաքի կաթոլիկ քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդներին:
Իմամօղլուն այցելել է նաև Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի ղեկավար Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին:
Լևոն արքեպիսկոպոսը Զեքիյանը գոհունակությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի այցի կապակցությամբ:
«Ստամբուլը շատ մեծ ավանդույթներ ունի. բազմամշակութայնություն, բազմազանություն: Այդ ավանդույթների վերականգնումը, ըստ իս, միևնույն ժամանակ հպարտության առիթ է: Ներկայում մեծ գաղթի խնդիր կա: Եվրոպան չի կարողանում հաղթահարել դա: Ցավոք, գնալով մեծանում են ֆաշիստական դրսևորումները»,- ասել է Զեքիյանը:
Կարդացեք նաև
Զեքիյանը համոզմունք է հայտնել, որ եթե Թուրքիան իր ողջ բազմազանությամբ կարողանա համերաշխ լինել, գուցե և կկարողանա նույնիսկ Եվրոպայի համար համերաշխության մոդել դառնալ:
Աղբյուր` Ermenihaber/diken.com.tr