2020թ.-ից ՀՀ ՊՆ բոլոր պայմանագրային զինծառայողները կանցնեն ստուգում՝ թմրանյութերից հնարավոր կախվածության բացահայտման նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Արդեն այն մակարդակի ենք, որ քանակի խնդիրներ չունենք: Նրանք, ովքեր հակված են թմրանյութ կամ ոգելից խմիչք օգտագործելուն, ինչը մարտական հերթապահության ընթացքում կարող է հանգեցնել հետեւանքների, կմաքրվենք դրանցից: Արտասահման մեկնող մեր բոլոր զինծառայողներին ստուգել ենք: Այս ընթացքում մեկ-երկու դեպք ենք պարզել, գուցե քիչ է, բայց զենքի հետ գործ ունենք, որի օգտագործումն անկանխատեսելի կարող է լինել»,-նշեց Արտակ Դավթյանը:
Նա հավելեց, որ ասվածը ժամկետային զինծառայողներին չի վերաբերելու:
https://www.facebook.com/aravot.am/videos/2292839031013844/?v=2292839031013844
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ