«Պատերազմի վտանգը չի ավելացել, եւ ոչ էլ նվազել է: Մենք, որպես զինված ուժեր, պատերազմի վտանգը համարում ենք մշտական գործող վտանգ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2684950924876141/?v=2684950924876141
«Քանի դեռ քաղաքական տեսակետից չի լուծվել Արցախի խնդիրը, գտնում ենք, որ պատերազմի վտանգը բավականին իրական է եւ մեծ: Բացի ԼՂ խնդրից, մարտահրավերներ ունենք նաեւ մեր ռազմավարական թշնամի Թուրքիայի ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ մյուս բոլոր հարցերը, որոնք կապված են դրա հետ: Իհարկե, վտանգներ միշտ կան, եւ մենք ըստ դրանց ենք գործում»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ