Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի խոսքով՝ վատ». Հայկ Սարգսյանի օրինագծի մասին ԳՇ պետի պատասխանը ծիծաղեցրեց լրագրողներին

Դեկտեմբեր 26,2019 18:45

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տասը միլիոն դրամի դիմաց արագացված զինծառայություն անցնելու օրինագիծ է հեղինակել, ինչպե՞ս կմեկնաբանի: Վայրկյանների լռությունից հետո Արտակ Դավթյանը պատասխանեց՝ «մի խոսքով՝ վատ», ինչն առաջացրեց լրագրողների ծիծաղը:

«Ո՞նց մեկնաբանեմ, երբ գումարով առաջարկվում է ազատվել զինծառայությունից: Մեր հանրությունը, ունենալով մոտեցումներ, շատերն իրենց տները կծախեն, այդ տասը միլիոնը կտան…ուրիշ բան, եթե հարյուր միլիոնի մասին խոսենք: Գուցե այդտեղ մտածելու բան լինի, կտեսնեինք՝ քանի՞ հոգի կտար այդ գումարն ու կազատվեր: Իհարկե, նման բան չի կարող լինել»,-նշեց արեց Արտակ Դավթյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031