Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՇ պետ. «Պետության ողջ բյուջեն էլ տան՝ չի բավարարի, բայց մենք ուրիշ ճանապարհով գնացինք»

Դեկտեմբեր 26,2019 17:51

«Ռազմական բյուջեն, ընդհանուր առմամբ, ավելանում է: Մի քիչ շատ, թե մի քիչ պակաս, դա արդեն ուրիշ հարց է: Որքան էլ շատ լինի, զինվորականներիս, միեւնույնն է, դա չի բավարարելու, որովհետեւ ավելին ենք ուզում»,-այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/1552891281533671/?v=1552891281533671

Նրա խոսքով. «Պետության ողջ բյուջեն էլ տան՝ չի բավարարի, բայց մենք ուրիշ ճանապարհով գնացինք: Պետության հատկացումներին զուգահեռ իրականացրել ենք միջոցների վերաբաշխում, որի արդյունքում ավելի շատ միջոցներ ուղղվեցին սպառազինության գնմանը: Բացի այդ, երկարաժամկետ պայմանագրեր ենք կնքել վարկով ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման համար: Գումարը վճարելու ենք մաս-մաս՝ պետության բյուջեի հատկացումներով, բայց անհրաժեշտ ողջ քանակն ունենք»:

ԳՇ պետը հավելեց, որ նվիրատվությունների եւ բարերարների օգնությունների մասին չէ խոսքը. «Եթե նեղն ենք ընկնում, դիմում ենք կառավարությանը, նա էլ աջակցում է»: Արտակ Դավթյանը նշեց, որ սպառազինության գնման գործընթացը շարունակվում է, տեղական արտադրողներից գնումները՝ եւս:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031