ՀՀ պաշտպանության նախարարությունն արձանագրում է, որ «Ես եմ» ծրագրով դրված նպատակը, ցավոք, աստիճանաբար սոցիալական խնդրի լուծման վերածվելու միտում ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ փորձում են հարցը կարգավորել, ոսկե միջինը գտնել ցանկացողների եւ պետության հնարավորությունների միջեւ. «Ծրագիրն այս պահի դրությամբ քառասունից ավելի դիմում ունի: Քանակային մեծ փոփոխություն չկա: Փորձում ենք նաեւ իրավական բացերին լուծում տալ»:
ՊՆ «Ես եմ» ծրագրի մանրամասները՝ այստեղ:
https://www.facebook.com/aravot.am/videos/2553192514917159/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ