Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ համբերատար լինել». Արտակ Դավթյանը՝ մահացած զինվոր Աջամյանի ընտանիքին

Դեկտեմբեր 26,2019 17:07

«Հարուցվել է քրեական գործ, ուստի ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց, թե ինչի հետ է կապված այդ դեպքը: Մենք իրականացրել ենք ծառայողական քննություն, հետեւություններ կկատարենք: Բոլոր նյութերը տրամադրված են իրավապահներին, ընթանում է նախաքննություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով եզդի զինծառայող Արթուր Աջամյանի մահվան փաստին եւ նրա ընտանիքի անդամների բողոքի գործողություններին՝ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ Աջամյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել դեկտեմբերին: Աջամյանի ծնողներն այսօր կառավարության դիմաց ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

https://www.facebook.com/aravot.am/videos/543991446447612/

ԳՇ պետ Արտակ Դավթյանը մահացած զինվորի ընտանիքին կոչ արեց հաշվի առնել, որ կարճ ժամանակում հնարավոր չէ բոլոր փորձաքննություններն ավարտել. «Դրանց ավարտին իրավապահները կարող են գնահատական տալ՝ սպանությո՞ւն էր, թե այլ որակավորում է պետք: Ուստի, ցավակցելով հարազատներին, առաջարկում եմ համբերատար լինել: Սպասենք իրավապահների որոշմանը»:

Արտակ Դավթյանը նաեւ նշեց, որ բանակում սպանության եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի փոքր ինչ աճ է գրանցվել (այս տարի՝ 14), թեեւ նվազել է հակառակորդի կրակոցների թիվը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031