Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒ գլխավոր շտաբը հիշեցնում է՝ 27 տարին լրացածները կարող են վերադառնալ մինչեւ դեկտեմբերի 31-ը

Դեկտեմբեր 26,2019 16:53

Ձմեռային զորակոչի ընթացքում 27 տարին չլրացած 6-7 անձ արտերկրից վերադարձել է ՀՀ եւ զորակոչվել բանակ, սակայն ՀՀ ՊՆ-ն այս պահին չունի տվյալներ, թե 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայությունից խուսափած քանի անձ կա, որ պատրաստակամ է օրենքով սահմանված գումարը վճարել եւ վերադառնալով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/1193840894145313/

«Զորակոչը մինչեւ հունվարի 30-ն է: Այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, թե վերադարձածները քանիսն են: Մնացած դեպքերում օրենքը նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը»,-նշեց Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ պարտադիր զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց 2020թ.-ի հունվարի մեկից այլեւս չեն ների. նրանք այլեւս հնարավորություն չեն ունենա վճարելու բաց թողած զորակոչերի համար եւ վերադառնալ ՀՀ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031