Խոսելով ամբողջ աշխարհում Արցախի Հանրապետության միջխորհրդարանական հարաբերությունների ուղղվածության մասին՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տարեվերջյան ասուլիսում ասաց. «Այն տեղերում, որտեղ մենք չկանք, ակտիվություն չունենք, մեր ընդդիմախոսները փորձում են մտնել եւ փակել այդ տարածությունները: Եվ պատահական չէ, որ 2015 թվականին Գվատեմալայում փորձ է արվել հակաարցախյան բանաձեւ ընդունել: Դա կարծես, նրանց հաջողվել է, բայց հենց Գվատեմալայի մեր գործընկերների՝ այստեղ լինելու ժամանակահատվածում, մենք պայմանավորվել ենք, որ առանց իրական տեղեկատվություն իմանալու, առանց պրոցեսները խորքային հասկանալու, դա ճիշտ չէ: Եվ մենք որոշակի պայմանավորվածություն ունենք, թե հետագայում ինչպես պետք է աշխատենք:
Պնդում եմ, որ արտաքին կապերում մեր գործունեությունը աշխարհագրական որեւէ սահմանափակում չպետք է ունենա՝ Ավստրալիայից մինչեւ Հարավային Ամերիկա եւ Մինսկի խմբի երկրներ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ