Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու լրագրողների հանդեպ բռնությամբ ուղղորդվող այդ արարքի քննությունը. ՀՌՀ

Դեկտեմբեր 26,2019 16:26

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 24-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա Հովտաշատ գյուղում կատարված հարձակումը: Հանձնաժողովը կարեւորում է քրեական հետապնդման իրականացումը տվյալ միջադեպի կապակցությամբ եւ հույս է հայտնում, որ հարձակման հրահրիչներն ու իրականացնողները կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու լրագրողների հանդեպ բռնությամբ ուղղորդվող այդ արարքի քննությունը:

Միաժամանակ, Հանձնաժողովը, որպես հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող անկախ պետական մարմին, ցանկանում է հրավիրել հեռարձակող ընկերությունների ղեկավարների ուշադրությունը հետեւյալի վրա: Երբ խմբագրության հանձնարարությամբ լրագրողները մեկնում են լուսաբանելու կոնֆլիկտային իրավիճակներ եւ կարող են հայտնվել թշնամաբար տրամադրված մարդկանց միջավայրում, ուստի հեռարձակվող լրատվամիջոցների պատասխանատուները պարտավոր են նախապես ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները լրագրողների անձնական անվտանգությունն ապահովելու համար: Այդպիսի միջոցների թվում են իրավապահ մարմիններին նախապես տեղեկացնելը, լրագրողների նախնական հրահանգավորումը, իրավաբանների ուղեկցությունը եւ այլն:

Հանձնաժողովը նաեւ կարեւորելով հեռարձակող լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը, կոչ է անում հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերին, բաժնետերերին չմիջամտել լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը, չօգտագործել լրատվամիջոցները որպես սեփական տնտեսական շահերի սպասարկման գործիք, առավել եւս, երբ այդպիսի մտադրությունները կարող են վտանգել լրագրողների անվտանգությունը:

Հանձնաժողովը հույս ունի, որ այժմ մշակվող տեսալսողական ծառայությունները կարգավորող օրենքի նախագծում տեղ կգտնեն այն իրավական նորմերը, որոնք կապահովեն հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունը, եւ էականորեն կնվազեցնեն խմբագիրների եւ լրագրողների վրա ոչ իրավաչափ ճնշումների եւ պարտադրանքի հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031