«Տեղ կա՝ հակառակորդն է գերիշխող բարձունքում նստած, տեղ կա՝ մենք: Քանակային առումով մեր գերիշխող դիրքերն ավելի են 30-40%-ով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով մի շարք քաղաքական գործիչների մտավախություններին, թե ՀՀ սահման-Նախիջեւան հատվածքում հակառակորդն իրականում ունի դիրքային առավելություն, ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/459402774968624/
Նա նշեց, որ Նախիջեւանի ուղղությամբ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար շահարկումներ են տեղի ունենում. «Էական փոփոխություններ այս պահին չկան: Վերջին 2-3 ամսում ունեցել ենք փոփոխություններ՝ մեր դիրքերի բարելավման առումով, բայց դա ռազմավարական տեսանկյունից ունի տեղային բնույթ: Այլ է հարցը, որ այս ընթացքում մեծ աշխատանք ենք արել՝ հենակետերի ամրակայման, ճանապարհային ցանցի զարգացման համար, ինչը մեզ թույլ է տալիս զորքերի տեղաշարժի ժամանակը կրճատել: Առանձին տեղերում հենակետերի օպտիմալացում ունենք: Մարտական հենակետերի առումով վատացում չունենք»:
ԳՇ պետը հայտնեց նաեւ, որ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանը Թուրքիայի հետ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժեղացնի Նախիջեւանի համազորային բանակը. «Սպառազինության որոշակի նմուշներ ունեն, որոնք նախկինում չեն եղել, մենք էլ միջոցներ ենք ձեռնարկում, որ Նախիջեւանի կողմից հակառակորդը չունենա սպառազինության գերակայություն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ