Այսօր լուր տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորանք է հղել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», – նշված է ուղերձում։ Շնորհավորելով Նախագահ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։
«Առավոտին» հայտնի դարձավ, որ հայ-ռուսական հարաբերություններում համանման ամանորյա շնորհավորանք Վլադիմիր Պուտինը հղել է նաեւ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: