Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Արցախի Հանրապետության կարգավիճակում գտնվող երկրների համար շատ ավելի լավ է կենտրոնաձիգ կառավարումը»

Դեկտեմբեր 26,2019 16:11

Հարցին, թե որքանով է նպատակահարմար պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվող սահմանադրության վեկտորների վերանայելը, որով առաջարկվում է գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունների ընդլայնում եւ ինչ-որ տեղ իշխանության ղեկավարի լիազորությունների սահմանափակում, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը նաեւ 2020 թվականի Արցախի նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու է, այսօր ասուլիսում պատասխանեց. «Արցախի սահմանադրության հարցում, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց դիրքորոշումը ունեն եւ կունենան: Բայց մենք այն իրավիճակում չենք, որ 5, 10 տարին մեկ սահմանադրություն փոխենք: Որեւէ տաբու չկա: Պարզապես, պետք է ճիշտ հիմնավորումներ գտնել՝ ինչի համար ենք մենք ուզում գնալ սահմանադրության նոր փոփոխությունների: Եթե այդ հիմնավորումներն ընկալելի, ընդունելի են քաղաքական դերակատարների կողմից, քաղաքական որոշակի կոնսենսուսի պայմաններում կարելի է հարցը քննարկել:

Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու բազմաթիվ ձեւեր կան: Բայց կյանքը ցույց է տալիս, որ սահմանադրական կառավարման ձեւը չէ պետական կառավարման արդյունավետության ամենակարեւոր մասը: Եվրոպայի կենտրոնում երկու զարգացած երկիր կա՝ Ֆրանսիան եւ Գերմանիան: Որեւէ մեկը չի կարող հիմնավորումներով լրիվ ներկայացնել, որ Գերմանիայի հաջողությունը միայն ու միայն պառլամենտական կառավարման ձեւի մեջ է: Կամ նույնը ասել Ֆրանսիայի մասին, որը նախագահական կառավարման երկիր է:

Արցախի Հանրապետության կարգավիճակում գտնվող երկրների համար շատ ավելի լավ է կենտրոնաձիգ կառավարումը՝ որոշումներ ընդունելը, որոշումներ ընդունելու ժամկետները, հնարավորությունները, մոբիլիզացիոն հնարավորությունները եւ այլն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031