Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ վեճերի լուծման պալատը կքննի «Մասիս» և «Երևան» ակումբների կողմից աշխատավարձերը չվճարելու հարցը

Դեկտեմբեր 26,2019 16:06

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից (հանդես է գալիս ակումբում վարձավճարով, հանդիսանում է «Ուրարտու» ՖԱ ֆուտբոլիստ), Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ համապատասխանաբար «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։

Սահմանված ընթացակարգի համաձայն՝ վերոնշյալ հարցի քննությունը փոխանցվել է ՀՖՖ Վեճերի լուծման պալատ։

Քննությունն ընթացքի մեջ է։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031