Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի հարազատներին հանդիպելու իջնող Փաշինյանը ճանապարհից հետ դարձավ, երբ իմացավ, որ փողոցը փակել են

Դեկտեմբեր 26,2019 15:59

«Վարչապետը իջնում էր ձեզ հանդիպելու, սակայն, երբ տեսավ, որ փողոցը փակել եք, հետ դարձավ»,-զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատներին ասաց վարչապետի օգնականը՝ Նաիրի Սարգսյանը:

Զինվորի հարազատները այսօր առավոտից կառավարության առաջ ցույց էին անում՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նաիրի Սարգսյանը զինվորի հարազատներին հորդորեց՝ ինչ հարց ունեն իրեն փոխանցեն, ինքն էլ՝ վարչապետին: Սա հունից հանեց զինվորի հարազատներին, որոնք հակադարձեցին՝ փողոց փակելը Նիկոլ Փաշինյանից ենք սովորել. «Էդ ինչի՞ այն ժամանակ իրեն կարելի էր փողոց փակել, մեզ չի՞ կարելի: Իրա հանած օրենքներն են»:

Նաիրի Սարգսյանն ի պատասխան ասաց. «Դա լրիվ ուրիշ իրավիճակ է, այլ նպատակներով»:

Ցույցի մասնակիցները չհամաձայնեցին ո՜չ Նաիրի Սարգսյանի հետ վերեւ բարձրանալ ո՜չ էլ փողոցը բացել: Երթեւեկությունը վերականգնելու համար ոստիկանները ստիպված եղան ուժով նրանց հեռացնել ճանապարհից:

Այդ ընթացքում զոհված Արթուր Աջամյանի մոր ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության բժիշկները նրան բուժօգնություն ցուցաբերեցին:

Երիտասարդ ցուցարարները ոստիկանների՝ փողոցը բացելու պահանջին չէին ենթարկվում եւ պառկում էին ավտոմեքենաների առաջ՝ արգելելով վարորդների տեղաշարժը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031