Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թվականին ՀԱԷԿ-ում կատարվել են կայանի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ

Դեկտեմբեր 26,2019 15:25

Դեկտեմբերի 26-ն Մոսկվայում կայացել է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, «Հայկական ատոմակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ), «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ներառյալ՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռոսէներգատոմ կոնցեռն» ԲԸ և «Ռուստոմ-միջազգային ցանց» մասնավոր հաստատության ներկայացուցիչները:

Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման ու միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը, իսկ հայաստանյան պատվիրակությունը՝ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները, կողմերը դրական են գնահատել 2014 թվականի դեկտեմբերի 20-ից ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում: Մասնակիցներն ընդգծել են համաշխարհային փորձի առումով աշխատանքների աննախադեպ ծավալը, որը կատարվել է սեղմ ժամկետներում՝ պլանային-նախազգուշական նորոգման շրջանակում՝ առանց էներգաբլոկի շահագործումը դադարեցնելու:

2019 թվականին ՀԱԷԿ-ում կատարվել են կայանի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ, մեքենայացված սրահի սարքավորումները համալիր փոխվել և արդիականացվել են, ավարտվել է փոփոխման և արդիականացման ենթակա համակարգերի և սարքավորումների նախագծումը,  տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումներ: ՀԱԷԿ-ի ներկայում իրականացվող արդիականացումը կբարձրացնի կայանի անվտանգության մակարդակը՝ միջազգային պահանջներին համապատասխան, ինչպես նաև կնպաստի աշխատանքի տնտեսմանը և արդյունավետությանը:

Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի 2020-2021 թվականների միջոցառումները:

Նախագծի իրագործման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման գործում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը: Յուրաքանչյուր տարի հայաստանցի դիմորդների համար հատկացվում են քվոտաներ՝ ռուսաստանյան համալսարաններում, այդ թվում՝ Ռոսատոմի հիմնական ԲՈՒՀ-երում ուսանելու համար, անցկացվում են Ռոսատոմի և ՄԻՖԻ-ի օլիմպիադաներ՝ ֆիզիկայից ու մաթեմատիկայից, որոնց հաղթողներն ու մրցանակակիրները ստանում են արտոնություններ՝ ընդունվելու Ռուսաստանի առաջատար տեխնիկակական համալսարաններ:

Ատոմային տեխնոլոգիաների հանրայնացման համար Հայաստանում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մարդկանց կյանքի որակի բարձրացման նպատակով տարբեր ոլորտներում ատոմի կիրառմանը-Ատոմային տեխնոլոգիաների օրեր, Գիտության փառատոն և այլն: Այդ ամենը նպաստում է ատոմային էներգետիկայի հանրայնացմանն ու հասարակության ընկալմանը, ինչը մեծ դերակատարում ունի երկրի կյանքում:

Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը և ապահովում է բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարմամբ՝ խելամիտ սակագներով:

«Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031