Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էս խորհրդարանում դեռեւս ոչ մի լրագրողի ոչ մի պատգամավոր չի ասել՝ կտամ ծնոտդ կծռեմ». Ռուբեն Ռուբինյան

Դեկտեմբեր 26,2019 14:05

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունն ասուլիս էր հրավիրել: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին լրագրողները հիշեցրին, որ նախկին իշխանական մեծամասնությանը քննադատում էին, որ կառավարության օրինագծերն է դակում, հիմա իրենք նույնը չե՞ն անում: Ի պատասխան՝ Մակունցն ասաց, որ աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, հիմնական մասը նախագծերի կառավարությունն է բերում ու դա նորմալ է, որովհետեւ կառավարությունը քաղաքականություն է մշակում. «Ինչի՞ մասին է խոսքը, չեմ հասկանում, բայց մեկ տարվա ցուցանիշները, աշխատաոճը, գործելաոճը դիտարկելով՝ պետք է հստակ արձանագրել»: Մակունցն ասաց, որ հանձնաժողովներում երբեմն թեժ քննարկումներ են իրենք ունենում ու ինստիտուտների տարանջատում կա:

Կողքից Ռուբեն Ռուբինյանը վրդովվեց. «Ես մեկ-մեկ զարմանում եմ այսպիսի հարցերից, չեմ հասկանում ինչի, ի՞նչ դակիչ լինելու մասին է խոսքը: Ես ուղղակի հիշեցնում եմ, որ անցյալը անցյալում է: Ես չեմ կարծում, որ որեւիցե մեկը հիշում է անցյալում դեպք, երբ, օրինակ, խորհրդարանական մեծամասնության պատգամավորները բանավեճ են ունենում իրենց նախարարի հետ՝ հանձնաժողովի նիստի ժամանակ: Ես կդժվարանամ հիշել դեպքեր, երբ բացասական եզրակացությամբ եկած նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստանում եւ այլն: Ժողովուրդ ջան, եկեք ընդհանրապես դադարեցնենք այս խորհրդարանը որեւիցե կերպ նույն հարթության մեջ դնել նախկին խորհրդարանների հետ, որովհետեւ ուղղակի համեմատության եզրեր գոյություն չունեն: Էս խորհրդարանում դեռեւս ոչ մի լրագրողի ոչ մի պատգամավոր չի ասել՝ կտամ ծնոտդ կծռեմ, օրինակ, ի ուրախություն բոլորիս: Չեմ տեսել, որ պատգամավորներն էս խորհրդարանում վախենան նախարարի մտքերին դեմ դուրս գան եւ այլն: Ժամանակն է արձանագրել, որ մենք ինչպես ապրում ենք նոր Հայաստանում, այնպես էլ ունենք նոր խորհրդարան, ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակի վրա է եւ աճը շարունակվում է»:

ՀՀԿ-ի քննադատությունների մասին հարցերին ի պատասխան՝ Լիլիթ Մակունցն ասաց. «2018-ի հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն պետք է դադար վերցներ, կատարեր վերլուծություն ու հասկանար ընդհանրապես ինչ եւ ինչու է տեղի ունեցել ու պատրաստվի ոչ թե արտահերթ ընտրությունների, արտահերթի մասին խոսք լինել չի կարող, այլ՝ հերթական խորհրդարանական ընտրություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031