Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ORSIS-ն առաջընթաց է տեսնում ՊՆ տապալված տենդերի հետ կապված իրավիճակում

Դեկտեմբեր 26,2019 13:48

Ռուսական ORSIS սպառազինության ընկերությունն առաջընթաց է տեսնում Հայաստանին ռազմատեխնիկա մատակարարելու տապալված տենդերի հետ կապված իրավիճակում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ձեռնարկության պաշտոնական ներկայացուցչին:

«Այսպես, դատարանի որոշմամբ ORSIS-ը դուրս են հանել մատակարարների սև ցուցակից: Սա դրական միտում է, քանի որ հնարավորություն է տալիս շարունակել մեր ընկերության գործակցությունը Հայաստանի հետ, իսկ հանրապետությանը, որը մեր հին գործընկերն է՝ ստանալ ժամանակակից և որակյալ զենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա անդրադարձել է նաև հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ՊՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել ORSIS-ի հետ կապված իրավիճակի պատճառով:

«Ընկերությունում կարծում են, որ տենդերի տապալման հիմնական մեղավորները դեռ պատիժ չեն կրել: Մինչ այժմ անհասկանալի են հանդիպման առաջարկի վերաբերյալ գերատեսչության կողմից պաշտոնական պատասխանի բացակայության դրդապատճառները: Ընկերությանը տեղեկություններ են հասնում, որ նախարարության կոնկրետ պաշտոնյաներ յուրացրել են ORSIS ընկերության նվիրաբերած ՄՕ նմուշները»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031