Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Շատ տարիներ են անցել եւ հիմնական վկաներն անհասկանալի պայմաններում մահացել են, բայց կան շատ ավելի կարեւոր վկայություններ տվողներ». Անդրանիկ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին

Դեկտեմբեր 26,2019 13:35

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության: Այսօր ասուլիսում այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դատախազն արդեն իր որոշումը կայացրել է՝ 27-ի հետ կապված, դա մեր ամենազգայուն բանն է, հասարակությունը սպասում է դրա բացահայտման հնարավոր իրողություններին:

Մարտի 1-ի գործը տեսնում եք ինչպես է ընթանում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինչպիսի ջանասիրությամբ փորձում են դատաքննությունը հեռացնել անորոշ ժամկետով, որպեսզի այդ գործընթացը մնա անորոշության մեջ: Հիմա դրան կմիանա Հոկտեմբերի 27-ը՝ իր բոլոր դժվարություններով:

Նաեւ պետք է մտածենք հիմա նախաքննական մարմնի կարողությունների եւ քննչական խմբի ուժեղ կազմ ունենալու մասին, որովհետեւ շատ տարիներ են անցել եւ հիմնական վկաները, գիտեք, անհասկանալի պայմաններում մահացել են: Բայց կան շատ ավելի կարեւոր վկայություններ տվողներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031