Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը մի ստիպեք, որ մարդիկ ուտեն». Փաշինյան

Դեկտեմբեր 26,2019 12:51

«Երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկետանց սնունդն ուտել»,-կառավարության այսօրվա նիստում, կոչով դիմելով քաղաքացիներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այս տարի մշակութային կյանքը Ամանորին ակտիվացնելու են, որպեսզի մեր քաղաքացիները ավելի քիչ ժամանակ ունենան սեղանների շուրջ անցկացնելու:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակելով վարչապետի խոսքը, մտահոգություն հայտնեց, որ ուտել-խմելու արդյունքն այն է լինում, որ բուժհաստատություններում մեծ հոսք է լինում սննդային եւ ալկոհոլի թունավորումներով: Նախարարը կոչ արեց պատրաստած սնունդը նույնն օրն էլ ուտել եւ չպահել մի քանի օր, մի բան էլ՝ հյուրասիրել հարազատներին: Արսեն Թորոսյանի խոսքով, այդպես սնվելը նպաստում է նաեւ ճարպակալմանը, հատկապես, որ մարդիկ թերակտիվ կյանք են վարում:

Նախարարը ծնողներին հորդորեց զերծ մնալ երեխաների համար ճայթուկներ, պայթուցիկներ գնելուց, քանի որ դրանք լուրջ վնասներ են հասցնում երեխաների առողջությանը եւ այդ օրերին ծանր դեպքերով՝ ընդհուպ՝ մատների հատումով երեխաներ են տեղափոխվում հիվանդանոցներ:

Արսեն Թորոսյանը նաեւ կոչ արեց Ամանորին չնպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը եւ, եթե հիվանդ են, մնան տանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031