Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր է առաջիկայում ԲԴԽ-ում քննարկման առարկա դարձնեն ՍԴ այս որոշումը և դրա հետևանքները. «Ժամանակ»

Դեկտեմբեր 26,2019 12:33

«Սահմանադրական դատարանն իր կայացրած որոշմամբ փաստացի Բարձրագույն դատական խորհրդին զրկել է դատավորների լիազորությունները դադարեցնելու հնարավորությունից: Զարմանալ կարելի է, թե ինչպես կարելի է հենց այնպես վերցնել ու մի սահմանադրական մարմնին զրկել այդ իրավասությունից: Հուսով եմ, որ այդ որոշումը կայացնելիս ՍԴ-ն շատ ծանրութեթև է արել իր որոշման հետևանքները»,-  ասաց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը բավարարել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը և հակասահմանադրական ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել էին:

Հայկ Հովհաննիսյանի խոսքերով՝ ՍԴ այս մի որոշմամբ, փաստորեն, ԲԴԽ-ն այլևս երբեք, քանի դեռ, ասենք, Դատական օրենսգիրքը չի փոխվել, չի կարող որևէ դատավորի լիազորություններ դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով: ՍԴ-ն իր որոշմամբ գտել է, որ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարք հասկացողությունը շատ անորոշ է և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին. «Բայց այստեղ մեծ «բայց» կա, բայց ես որ լինեի ՍԴ-ի փոխարեն, նման որոշում չէի կայացնի»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր է առաջիկայում ԲԴԽ-ում քննարկման առարկա դարձնեն ՍԴ այս որոշումը և դրա հետևանքները, քանի որ մի սահմանադրական մարմին ՍԴ-ն է, մեկ այլ սահմանադրական մարմին էլ ԲԴԽ-ն է, և պետք է քննարկել, թե ինչու պետք է մի սահմանադրական մարմինը կրճատի մյուս սահմանադրական մարմնի լիազորությունները։ «Առհասարակ սահմանադրական մարմինները պետք է մի քիչ երկար խորհեն մինչև նման որոշումներ կայացնելը: Ես կարծում եմ, որ եթե Գագիկ Հարությունյանը հիմա լիներ ՍԴ նախագահը, ապա նման որոշում չէր լինի, որովհետև ինքը կկարողանար իր գործընկերներին բացատրել այդ որոշման բացասական հետևանքները մեր պետության համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031