Դեկտեմբերի 26-ին Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, 64-ը կարողացել են փրկվել: Դեպքը տեղի է ունեցել Բիթլիսի ափամերձ շրջանում:
Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով փրկարարներ, ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցներ։
Նշվում է, որ մարդկանց առևտրով զբաղվող հանցագործները, որպեսզի չբռնվեին անցակետերում, փորձել են մաքսանենգ ճանապարհով փախստականներ տեղափոխել Վանա լճով:
Փախստականների թվում եղել են Պակիստանի, Բանգլադեշի, Աֆղանստանի քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: