Լրահոս
Օրվա լրահոսը

2019-ին սոցցանցերում լրատվամիջոցներն արգելափակելու ու բոյկոտելու կոչերին փոխարինելու եկան կոնկրետ գործողություններ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 26,2019 11:19

Անցնող տարում՝ 2019-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենահաճախ հնչեցրած մտքերից մեկն այն էր, որ Հայաստանում մամուլը երբեւէ այնքան ազատ չի եղել, որքան իր իշխանության ժամանակ է, եւ որ մամուլի ու խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի։ Մինչ վարչապետը հասարակությանը պարբերաբար ներշնչում է, որ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում, կյանքը ճիշտ հակառակի մասին է վկայում։

2019-ին սոցցանցերում լրատվամիջոցներն արգելափակելու ու բոյկոտելու կոչերին փոխարինելու եկան կոնկրետ գործողություններ՝ լրատվամիջոցներն ու լրագրողները սկսեցին արդեն ֆիզիկական հարձակումների ենթարկվել, իսկ վարչապետը եւ իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները շարունակում են ձեւացնել, թե նման բան չկա։ Սակայն գնալով ամրապնդվում են կասկածները, որ այդ ճնշումներն ուղղորդվում են հենց իշխանությունների կողմից։

Մենք՝ լրագրողներս, ակնկալում էինք, որ նախկին խմբագրի վարչապետ դառնալը լավագույն հնարավորությունը կլինի, որ մամուլը մեզանում ավելի անկաշկանդ կգործի, ազատ խոսքը լիարժեք կլինի, եւ լրագրողների աշխատանքն էլ կհարգվի, սակայն պարզվեց՝ մամուլի հանդեպ բացասական վերաբերմունքի քարոզն արվում է անձամբ վարչապետի կողմից։ Մինչդեռ նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գործում է նույն դաշտում եւ նույն սկզբունքներով։ Առնվազն անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հասարակությանը տրամադրում ԶԼՄ-ների դեմ, ամեն գնով նվազեցնում մամուլի նկատմամբ հանրային վստահությունը եւ երբեմն էլ պարզապես ցեխ շպրտում ԶԼՄ-ների ուղղությամբ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031