Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարվել էր ազգականի տանը. Աբովյանի բնակչին մեղադրանք է առաջադրվել

Դեկտեմբեր 26,2019 10:22

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ ազգականի առողջությանը  ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել  28-ամյա երիտասարդին:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում,  «Աբովյան»  բժշկական  կենտրոնից  ՀՀ  ոստիկանության  Կոտայքի  բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ  «որովայնի թափանցող, ուղիղ և բարակ աղիքների վնասումով կտրած-ծակած» ախտորոշմամբ բուժօգնության  է  տեղափոխել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչը:

Դեպքի  առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  34-ամյա տղամարդը  ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքում բնակվող  ազգականի տանը ծագած վիճաբանության ժամանակ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նաև միջադեպի  հանգամանքները, այդ թվում շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  Աբովյան քաղաքի բնակիչ է` ծնված 1991 թվականին: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավվել է:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ  հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031