Մինչ Հայաստանում տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելիս աշխարհի ու Եվրոպայի միաժամանակյա չեմպիոնի եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրի միջեւ հավասարության նշան է դրվում, իսկ մարզիկները սովոր են պայքարել կոնկրետ տեղ զբաղեցնելու համար, Վրաստանը ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին հրավիրել է Թբիլիսի:
Որպես 2019 թվականին համաշխարհային ծանրամարտի աստղի, հարեւան երկրի կառավարությունը պատմության մեջ առաջին անգամ որոշել է հայ մարզիկին նույնպիսի մեծարման արժանացնելու, ինչպես իրենց լեգենդար մարզիկին՝ գերծանր քաշային կարգում օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր Լաշա Տալախաձեին:
Այս մասին երեկ ԴաբլԹրի բայ Հիլթոն հոթել Երեւան հյուրանոցում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ