Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում արտահերթ ընտրություններն արհեստական են եւ վտանգավոր»

Դեկտեմբեր 26,2019 09:00

«Արցախի հարցով կային մի քանի կետից բաղկացած սկզբունքներ`Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, անգամ ամենաբարձր կարգավիճակով, Հայաստանի հետ ցամաքային կապ պետք է ունենա եւ այլն եւ Ադրբեջանը դրանք հստակ գիտեր: Այսօր ունենք պահի տակ արված էմոցիոնալ հայտարարություն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, որը հետո մոռանում ենք, կամ ստիպում են, որ մոռանանք ու չենք պնդում: Նաեւ ունենք «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»`բանակցություններին մասնակցության տարբերակը, որը անթույլատրելի է եւ ինչի մասին խոսեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը`ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստում»,- «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով 2019 թվականն՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:

Նրա կարծիքով, միջազգային հանրությունը սպասում է Արցախի եւ Ադրբեջանի ընտրություններին: Վերջինս, ի դեպ, մեր զրուցակցի համար անընդունելի է, քանզի տարիների իր աշխատանքի փորձից գիտի, որ Ադրբեջանի պառլամենտը որեւէ կերպ չէր կարող խոչընդոտել «ալիեւյան» գործընթացներին եւ Ադրբեջանում պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունների անցկացումը արհեստական է համարում ու անհանգստացնող:

Փետրվարի վերջին, մարտի սկզբին, նա կարծում է լուրջ զարգացումների ականատեսը կլինենք. «Եվ եթե մինչ այդ ժամանակ, ՀՀ իշխանությունը չհստակեցնի իր մոտեցումը եւ հստակ շեշտադրումներով չասի իր մոտեցումները, 2020-ը, գոնե այդ մասով, շատ պայթյունավտանգ եւ անորոշ կլինի»: Եթե ուղերձները հստակ չլինեն, Հովհաննես Սահակյանը արտահերթ ընտրությունները անխուսափելի է համարում:

 

Կարդացեք տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դուք 3 նախագահների կլանային համակարգով՝ անտեսեցիք Սումգաիթից սկսած 2016թ-ի ապրիլյանով վերջացրած՛ թուրքի պահվածքը:Վախի մթնոլորտ ստեղծելով ժողովրդի մոտ՝ երկիրը թալանելով գործած մեղքերի պատճառով կանգնել եք փաստի առաջ: Գուշակություններով մի զբաղվեք՛ մտածեք մեր երկրի կենսական նշանակություն ունեցող ճյուղերի զարգացման նախադրյալների համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031