Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են. ԱՄՀ

Դեկտեմբեր 25,2019 23:59

Հայաստանի տնտեսական ցուցանիշները ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով, արտաքին պահուստների աճով և ավելի բարձր եկամուտներով: Չնայած հարկաբյուջետային գերակատարմանը՝ կարևոր է պահպանել բարեփոխումների թափը՝ եկամուտների հավաքագրումն ամպրապնդելու, այդ թվում գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար: Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը, այդ թվում կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը` ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջական ծրագիր, կնպաստեն կայուն և ներառական աճի: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության (SBA) Հայաստանի կատարողականի առաջին ամփոփման շրջանակում տրված գնահատականում:

«Հայաստանի տնտեսական ցուցանիշները ուժեղ են՝ առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով և բարելավվող արտաքին ու հարկային բուֆերներով: Պետական պարտքը շարունակում է մնալ նվազող հետագծի վրա, և ակնկալվում է, որ Հայաստանը կհասնի իր միջնաժամկետ պարտքի թիրախին սպասվածից մի քանի տարի շուտ: Այս բարենպաստ դիտարկումը  հնարավորություն է տալիս արագացնել բարեփոխումների ջանքերը` ի նպաստ ավելի հավասարակշռված և ներառական աճի, աղքատության և գործազրկության անկման»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ 2019թ. հարկաբյուջետային արդյունքը գերակատարել է բյուջեն ՝ արտացոլելով ինչպես ակնկալվածից բարձր եկամուտներ, այնպես էլ ակնկալվածից ցածր կապիտալ ծախսեր: Կապիտալ ծախսերի կատարման ամրապնդումը, պետական ներդրումների կառավարման գործընթացին համահունչ, շարունակում է մնալ գերակայություն: Չնայած հարկաբյուջետային գերակատարմանը, բարեփոխումների թափը պետք է պահպանվի՝ եկամուտների հավաքագրումը բարելավելու համար, այդ թվում ավարտին հասցնելով հարկման ոլորտում բարեփոխումները և հետագայում ամրապնդելով եկամուտների կառավարումը: Բյուջետային գործընթացի խթանումը նաև հետագայում կնպաստեր հարկաբյուջետային կանոնների նկատմամբ վստահելիությանը:

ԱՄՀ մասնագետները կարծում են, որ գների կայունության վրա կենտրոնացած դրամավարկային քաղաքականության շրջանակը լավ է անդրադարձել Հայաստանի վրա:  Իշխանությունների կողմից Բազել III- ի սկզբունքների իրականացումը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, մյուս կողմից ողջունելի են նաև կապիտալի շուկայի զարգացման և ֆինանսների հասանելիության բարելավման նրանց ծրագրերը:

«Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի: Կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ շրջանակ ստեղծելու միջոցով կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը շարունակվում են: Իշխանությունները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը`պաշտպանել առավել խոցելիներին` ընդլայնելով և ավելի լավ թիրախավորելով նրանց սոցիալական ապահովության ցանցը: Մարդկային կապիտալի ամրապնդման և կանանց աշխատուժի մասնակցության բարձրացման ուժեղացված քայլերը իշխանությունների երկարաժամկետ կառուցվածքային օրակարգի առանցքային կետերից են»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031