«DoubleTree by Hilton Hotel Yerevan» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ը մի քանի հարց տվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
-ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարի պաշտոնի նոր թեկնածու կա՞:
-Այդ պաշտոնն այս պահին թափուր է:
-Հնարավո՞ր է, որ սպորտն առանձնանա նախարարությունից:
Կարդացեք նաև
-Ոչ: Այս պահին նման պլաններ չկան:
-Ասացիք, որ ԿԳՄՍ նախարարությունը մեխանիզմներ պետք է ստեղծի վերականգնելու կապերը ոչ միայն ֆուտբոլի, այլեւ տարբեր ֆեդերացիաների հետ: Նշեցիք նաեւ, որ մի անգամ նախանշել էիք ֆեդերացիաների բոլոր ղեկավարների հետ հանդիպել, ինչը հարգելի պատճառով հետաձգվել է: Բայց անպայման հանդիպում ունենալու եք: Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կհանդիպե՞ք:
-Այս պահին նման օրակարգ չկա:
-Տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրման թեմայի շուրջ ՀԱՕԿ-ի հետ քննարկում նախատեսո՞ւմ եք:
-Այս թեմայով քննարկում չենք ունեցել, ոչ մի բան չենք նախանշել: Բայց մենք պատրաստվում ենք հունվար ամսին ունենալ մարզիկների մեծարման երեկո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ