Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ձեւաչափը մասնագետների եւ լրագրողների հետ կքննարկենք ու կընտրենք լավագույն տարբերակը»

Դեկտեմբեր 25,2019 21:45

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակը հրապարակելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

 

-Պարոն Հարությունյան: Մարզական լրագրողները եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները արդեն երեք տարի բողոքում են տարվա լավագույն մարզիկներին որոշելու ձեւաչափից: Պետք է պրոֆեսիոնալ քվեարկություն լինի, իսկ SMS քվեարկությունը խոչընդոտում է դրան:

-Այդ բողոքները ես էլ եմ լսել: Մի մասն ասում է, որ, այնուամենայնիվ, մեր հայրենակիցներին պետք է նման հնարավորություն տալ: Ընդ որում, նրանց ձայները որոշիչ չեն լինում, այսինքն, ընդհանուր ձայների 1/3-ն է: Ըստ էության 2/3-ը լրագրողներն են եւ մասնագետները՝ ֆեդերացիաներից: Նրանք ունեն որոշիչ փաթեթը: Բայց հաշվի առնելով այդ բողոքները՝ մենք ամբողջ կարգը կվերանայենք եւ մասնագետների ու լրագրողների հետ քննարկելով կընտրենք լավագույն տարբերակը:

-Վերջերս պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը անօրինական կերպով ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել: Ձեր գնահատականը:

-Կարծում եմ՝ ոստիկանությունը հիմա հետաքննություն է անցկացնում՝ գնահատելու ոստիկանների գործողությունները: Երբ լինի ոստիկանության հայտարարություն, այդ ժամանակ ես նույնպես գնահատական կտամ: Եթե եղել է լիազորությունների գերազանցում, վերազանցում, համապատասխան գնահատականներ կտրվեն:

-Ասացիք, որ կլուծեք խնդիրները եւ հաջորդիվ արդեն կփորձեք գտնել տասնյակը որոշելու լավագույն տարբերակը : Բայց նախորդ տարի եւ դրանից առաջ էլ այս խնդիրը կար, լրջորեն քննարկվում էր: Ինչո՞ւ մինչեւ այս խնդիրը չկարգավորվեց:

-Նախարարությունը մի քանի ամիս է, որ միավորվել է: Հաջորդ տարի, անպայման, հաշվի կառնենք, որովհետեւ այլ մրցույթների հետ էլ վերապահում ունենք, որ անցկացրել է սպորտի նախարարությունը: Դրանք բոլորը կվերանայվեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031