Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։
Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: