Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը վարկ կարող էր ներգրավել օրինակ՝ նոր ենթակառուցվածքներ ստեղծելուն, որտեղ իրատեսական չի ներդրողների ներգրավումը. Ռուսլան Բաղդասարյան

Դեկտեմբեր 25,2019 21:12

Այսօր Ավագանու նիստի ընթացքում քաղաքային իշխանությունները խոսելով տրանսպորտի խնդրի լուծումից՝ հայտարարեցին, որ 120, 150 կամ միգուցե 250 մլն դոլար է անհրաժեշտ և այդ գումարը կառավարության աջակցությամբ վարկային միջոցներով կստեղծեն։

Նախ ասեմ, եթե քաղաքապետարանը դեռ չգիտի 120 թե 250 մլն է անհրաժեշտ, բա ի՞նչ են քննարկել ու ինչի՞ շուրջ են համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Կամ էլ հենց քաղաքապետը չի տիրապետում խնդրին։ 120 մլն-ի և 250մլն-ի մեջ եղած տարբերությանը էական նշանակություն չտալուն ուրիշ կերպ մեկնաբանել չեմ ուզում։

Երկրորդ՝ իսկ ինչի՞ են ուզում պետությունը մտցնել վարկային բեռի տակ, եթե այդ նույն խնդրի լուծմանը կարելի է ներգրավել գումարներ մասնավոր սեկտորից։ Բնավ թող տպավորություն չստեղծվի թե ես դեմ եմ վարկային միջոցներ ներգրավելուն։

Երևանը վարկ կարող էր ներգրավել օրինակ՝ նոր ենթակառուցվածքներ ստեղծելուն, որտեղ իրատեսական չի ներդրողների ներգրավումը։ Խոսքը նոր ճանապարհների կառուցումն է։ Չէ՞ որ այսօր արդեն երևանյան խցանումներն օրհասական են դարձել։

Այնինչ մեր գումարներն ուղղվում են այնպիսի ոլորտներին (աղբահանություն, կանաչապատում, լուսավորություն, տրանսպորտ և այլն), որոնք կարող են ֆինանսավորվել ներդրողների շնորհիվ։

Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ մի պարզ աքսիոմա՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԲԻԶՆԵՍ ԿԱՌԱՎԱՐԻՉ Է։

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031