Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները պետք է մասնակցեն կարևոր որոշումների կայացմանը. հաստատվեց 2020թ. ծրագիրը

Դեկտեմբեր 25,2019 20:35

Երևանի ավագանին հավանություն է տվել Երևանի զարգացման 2020թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումների շարունակական ընթացքը՝ սկզբունք ունենալով օրենքի գերակայությունը: Որոշման նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության ու բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը և այլն: 2020թ. ծրագրի հիմնական գերակայություններն են մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը, վերելակային տնտեսության արդիականացումը, տրանսպորտի համակարգի ամբողջական արդիականացման մեկնարկի ապահովումը, քաղաքի կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, ոռոգման համակարգի արդիականացումը, քաղաքի մասնակցային կառավարման սկզբունքի ձևավորումը, ինչպես նաև առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, բարեկարգման ու մի շարք այլ ոլորտներում տարբեր բնույթի ծրագրերի իրականացումը:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2019-2023թթ.
հնգամյա ծրագրի լրամշակված տարբերակին:

Հարկ է նշել, որ մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, քաղաքի զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի վերաբերյալ անցկացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում բնակիչները և քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել ծրագրերի վերաբերյալ:
Ավագանու անդամները մի շարք ոլորտների առումով իրենց նկատառումներն են ներկայացրել զարգացման մեկամյա և հնգամյա ծրագրերի վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031