Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանը եկող տարի էլ «կծաղկի»

Դեկտեմբեր 25,2019 19:20

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ասաց, որ Սեւանից այս տարի շատ ավելի քիչ ջուր է վերցվել, քան նախատեսված էր հայտով, որը շատ ավելի ցածր է, քան՝ վերջին տարիներին:

Նախարարը նաեւ ասաց, որ իրականում, ոչ թե 32 հազար հեկտար է ունեցել ոռոգման կարիք, այլ՝ ավելի քիչ, մինչդեռ հենց այդքանի համար է ջրառը կատարվել:
Aravot.am-ի հարցին՝ արդեն պա՞րզ է այդ ավել ջրերն ո՞ւմ հողատարածքներն են ոռոգել, իրավապահ մարմինները զբաղվո՞մ են այդ գործերով, նախարար Գրիգորյանը պատասխանեց.

«Հաշվետվությունը որը մեզ տրամադրվել է, ոռոգվել է 26 հազար հեկտար հողատարածք եւ ոչ 32 հազար, բայց, սրան զուգահեռ, ե՜ւ Պետական վերահսկողական ծառայությունը ե՜վ դատախազությունը մի քանի տարբեր հայտարարություններով է հանդես եկել, որ ՋՕ-երի կողմից կեղծ պայմանագրեր են կնքվել տարբեր ջրապահանջարկ ձեւավորելու նպատակով, սակայն այդ ջրապահանջարկն իրականում չի եղել եւ այդ ջուրը վաճառվել է այլ օգտագործողների՝ առանց փաստաթղթավորման»:

Նախարարն այսօր ամփոփեց կատարված աշխատանքները: Էրիկ Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ Սեւանը եկող տարի՞ էլ է կանաչելու: Ի պատասխան ասաց, որ ըստ գիտնականների՝ այո:

«Սեւանը տասնյակ տարիներով բազմաթիվ ճնշումների է ենթարկվել` խորհրդային տարիներին ջրի մակարդակն իջեցրին, հետո նորից որոշեցին բարձրացնել։ Այդ ամենը մեծ ազդեցություն է ունեցել Էկոհամակարգի վրա»,–ասաց նախարարը: Նրա ներկայացմամբ, գերմանացի լճաբաններին ներառել են Սեւանի խնդրի լուծման վրա աշխատողների թիմում, քանի որ Գերմանիայում էլ կար մի լիճ, որը նույն խնդրի առաջ է կանգնած եղել ու այդ նույն լճաբանները կարողացել են լիճը փրկել:

Նախարարը նշեց, որ եթե նախկինում կարծում էին` Սեւանի ջրի մակարդակի 6 մետր բարձրացումը կարող էր Սևանի` որակական փոփոխության բերել, սակայն կեղտաջրերի մեծ հոսքի պայմաններում արդեն այդ լուծումը բավարար չէ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031