Լրահոս
Օրվա լրահոսը

Սիգի ապօրինի որսի դեմ պայքարին միացել է նաեւ ՊԵԿ-ը

Դեկտեմբեր 25,2019 18:22

Այսօրվանից սիգի ապօրինի որսն արգելված է

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր տարեվերջյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը սիգի որսի դեմ արդյունավետ պայքար չի մղում եւ չնայած նրան, որ սիգի որսն արգելված է, բայց փողոցներում ամենուր սիգ են վաճառում, ասաց, որ բավարարված չէ «Սեւան» ազգային պարկի հսկողությամբ, ինչի համար կան նաեւ օբյեկտիվ պատճառներ:

«Սեւան» ազգային պարկի աշխատակիցները, բնականաբար, պետք է շատ ավելի ջանասիրաբար աշխատեն, բայց կան օրենսդրական սահմանափակումներ՝ աշխատանքն ավարտվում է ժ. 18-00-ին: Շաբաթ-կիրակի էլ չեն աշխատում»:

Նախարարը հայտնեց, որ «Սեւան» ազգային պարկի տնօրենն ազատվել է պաշտոնից, իսկ ավելի քան 10 աշխատակցի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, նրանց մեջ են նաեւ տեղամասերի ղեկավարները:

«Որեւէ աշխատակից, որ ոչ իրավաչափ գործողություն կկատարի, առաջին շահագրգիռ կառույցը եւ մարմինը մենք ենք, որ օր առաջ բացահայտվի, սակայն նաեւ օրենսդրական որոշակի խնդիրներ կան, որ փորձում ենք լուծել: Դրանցից մեկը վաճառքի հետ կապված սահմանափակումներն են: Մենք տեսնում ենք մայթերում վաճառվող սիգ, ինչն ապօրինի է»:

Էրիկ Գրիգորյանը քաղաքացիներին հորդորեց ձվադրած ձկները չգնել, այդպիսով նպաստելով, որպեսզի ձվադրման շրջանում որսը սահմանափակվի:

Ըստ նախարարի, սիգի ապօրինի որսն արգելելու նպատակով այսօրվանից ուժեղացված հսկողություն է իրականացվելու, պայքարող կառույցներին՝ ոստիկանությանը, բնապահպանական տեսչական մարմնին, Գեղարքունիքի մարզպետարանին կմիանա նաեւ Պետական եկամուտների կոմիտեն:

«Երբ նույն այդ ձուկը սուպերմարկետում կամ ռեստորանում է՝ թվացյալ օրինական է, քանի որ այդ տնտեսվարողը հարկ է վճարում, կարծես դրանով օրինականացնում է, իսկ վաճառողը` ոչ: Հիմա այդ սողանցքները եւս կփակվեն, այս փաթեթն ավարտելու դեպքում սիգի որսը հնարավոր կլինի կանոնակարգել եւ բերել օրենսդրական դաշտ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ մինչ օրս եղել է մի համակարգր, որը ֆորմալ առումով ունեցել է կարգավորումներ, բայց ուներ նաեւ բազմաթիվ սողանցքեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031