Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «10 լավագույն մարզիկներ 2019» մրցույթի քվեարկության ընթացքում սենսացիոն hայտարարություն արեց.
«Ամենայն հավանականությամբ միջազգային օլիմպիական կոմիտեն 2020 թվականի հունվարին Հայաստանի հավաքականի անդամ, 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանին կհանձնի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Բանն այն է, որ այդ խաղերում օլիմպիական չեմպիոն դարձած Ռուսլան Նուրուդինովի՝ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի (նա զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը) դոպինգ ստուգման նմուշի բացումը դրական արդյունք է ցույց տվել, հետեւաբար, Ռիոյի նրա արդյունքը չեղյալ է համարվելու:
Իսկ դա նշանակում է, որ օլիմպիական չեմպիոն հռչակվում է Սիմոն Մարտիրոսյանը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ