«ԴաբլԹրի բայ Հիլթոն հոթել Երեւան» հյուրանոցում շուտով կավարտվի «Հայաստանի 10 լավագույն մարզիկ 2019» մրցույթի քվեարկությունը: Մարզական լրագրողներից հետո քվեարկությանը մասնակցեցին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Ժամը 18:00-ին քվեարկությունը կդադարեցվի: Հանձնաժողովը կամփոփի արդյունքները, որից հետո կհրապարակի 10 լավագույնների անունները:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար հավատարմագրվել է ընդամենը 16 լրատվամիջոց: Դա պայմանավորված է քվեարկության գործող ձեւաչափով, որին SMS քվեարկությունով մասնակցում է նաեւ հանրությունը:
Ընտրության կարգն ավելի արդար ու արդյունավետ դարձնելու տարբեր մոդելներ են առաջարկվում, որոնք պետք է ԿԳՄՍ-ում լուրջ քննարկման առարկա դառնան: Սակայն բոլորը համամիտ են մի բանում. անհրաժեշտ է հանել SMS քվեարկությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ