Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը, հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:
Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո, սակայն նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է շմոլ գազը:
Պարզվել է, որ մահացածներն են՝ 48-ամյա Յուրա Իսրայելյանը, 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, և նրանց երեխաները՝ 17-ամյա Սուրեն Ի.-ն և 15-ամյա Դիաննա Ի.-ն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի
Լուրն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: