Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը վարկ ստանալու, պարգեւավճարներ տալու մասին

Դեկտեմբեր 25,2019 17:15

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի եւ նոր ավտոբուսների ձեռքբերմանը: Այս ծրագիրն իրականացվելու է վարկային միջոցներով: Քաղաքապետն ասաց՝ կառավարության հետ քննարկել են, թե վարկն ինչ պայմաններով են ստանալու, ինչպես է գործելու տրանսպորտային ցանցը. «Միայն ավտոբուս գնելով չէ, ամենահեշտը հենց ավտոբուս գնելն է, ամենադժվարը տրանսպորտային ցանցը՝ ինչպես է աշխատելու, տոմսային համակարգ է լինելու, թե ոչ, ինչ գին է լինելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Այս տարի քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւավճարներին էլ անդրադարձավ. Մարությանն ասաց՝ եռամսյակային պարգեւատրումներ տվել են, 13-րդ աշխատավարձն էլ, թեեւ բյուջեով հաստատված է, բայց քաղաքապետի որոշումը չկա:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031