«Բյուրեղ Բնակելի Թաղամաս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 17․12․2019 թ․ կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երկու բազմաֆունկցիոնալ ԿԱՄԱԶ ավտոմեքենա: Պայմանագրով նախատեսվում է ընդհանուր հինգ այդպիսի ավտոմեքենաների նվիրաբերություն։
Այս մեքենաները, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայեն քաղաքում ձյան մաքրման գործին:
Ամռան ամիսներին այս մեքենաները կշահագործվեն որպես ջրցաններ։
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին:
Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է:
Երևանի քաղաքապետարան
Կարդացեք նաև