Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը` Դավիթ Ափոյանի մասին. «Կատարվածը ոստիկանության կողմից կամայականություն է եւ ահաբեկում»

Դեկտեմբեր 25,2019 15:34

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին անօրինական բերման ենթարկելու գործողությունների մասին «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց. «Ուղղակի զարմանալի են այսօրվա ոստիկանության գործողությունները: Նախ, որքան հետեւեցի լրահոսին` Դավիթ Ափոյանին ցանկացել են հարցաքննել որպես վկա: Իսկ եթե որպես վկա են ցանկացել հարցաքննել, ապա ՀՀ եւ միջազգային բոլոր օրենքները պահանջում են, որ լինի ծանուցագիր: Կամ ի՞նչ է նշանակում վկային ձեռնաշղթաներով տանեն ոստիկանության բաժին»:

Նրա գնահատմամբ, կատարվածը ոչ միայն հետապնդում է, այլեւ ոստիկանության կողմից կամայականություն եւ ահաբեկում: «Ուրիշ որակումներ չեմ կարող տալ ոստիկանության այս գործողություններին: Ի դեպ, այդ երիտասարդին չեմ էլ ճանաչում:

Իսկ ի՞նչ պետք է հետեւի դրա դրան: Եթե հավատանք ՀՀ նոր իշխանություններին, որ Հայաստանը գնում է իրավական պետության ճանապարհով, ապա այդ հրաման տվողները եւ կատարողները պետք է պատժվեն»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ԵՊՀ Ուսխորհրդի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031