Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն և հարթենք անհամաձայնությունները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի հետ վեճերի առիթ հանդիսացող Դավիթ-Գարեջի վանական համալիրի մասին հարցին:
Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ այդ թեմայի շուրջ հանձնաժողովներ են աշխատել, որոնց աշխատանքները որոշ ժամանակ հետո կասեցվել են:
«Այն, ինչ կլինի բանակցությունների արդյունքում, կլինի սահմանը, որի շուրջ պայմանավորվածության կհասնենք: Ես հիմա չեմ կարող ձեզ ասել և ճիշտ չի լինի ասել, որ դա կլինի այստեղ կամ այնտեղ, բայց դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա: Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար անհրաժեշտ է նախ հստակեցնել մեր սահմանները և հետո՝ պաշտպանել: Հակառակը լինել չի կարող»,- ասել է Զուրաբիշվիլին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ