Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը` Բաբլոյանի եւ Բաբայանի գործի մասին. «Նման շինծու մեղադրանք անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել»

Դեկտեմբեր 25,2019 14:56

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործը նախաքննության փուլ վերադարձնելու եւ մեղադրական եզրակացությունը չհաստատելու որոշման մասին` «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց. «Մի քանի առիթով ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ եթե ցանկացած քիչ, թե շատ գրագետ մարդը կարդար Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի նկատմամբ մեղադրանքը, քմծիծաղ կտար: Նույնիսկ իրավաբանությունից չհասկացող մարդը կծիծաղի, որովհետեւ այդպիսի սարքովի, շինծու քրեական մեղադրանք անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել: Դա իրավաբանության չափանիշների մեջ բոլորովին չի մտնում»:

Պարոն Իշխանյանի խոսքերով. «Երեւի պատճառն այդ էր, որ նախ խափանման միջոցը փոխեցին, որովհետեւ երաշխավորագրերն ուղղակի պատճառ էին փոխելու խափանման միջոցները: Եվ հիմա նույնիսկ դատախազությունը, որը ցանկացած մեղադրանք հլու-հնազանդ պաշտպանում է, այս դեպքում հետ է ուղարկել այդ մեղադրանքը, որովհետեւ երեւի այնտեղի պրոֆեսիոնալները հասկացել են, որ դա որեւէ հեռանկար չունի»:

Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ մի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե պարզվի քննչական մարմինները սխալ են աշխատել, ապա նրանց կպատժի. «Սա այն դեպքն է, որ առնվազն այդ գործը սարքող քննիչը առնվազն պետք է հեռացվի համակարգից, եւ այն դատավորի նկատմամբ, որը խափանման միջոցը կալանքն էր ընտրել Արսեն Բաբայանի նկատմամբ, առնվազն պետք է վարույթ իրականացվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031