Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն ՀՀ-ի համար «կանաչ լույս» է վառել». քաղաքագետը՝ վիզաների ազատականացման մասին

Դեկտեմբեր 25,2019 14:49

«Հաջորդ տարում Եվրամիությունը 150 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին: Մեր երկրում բարեփոխումների օրակարգին նման ծավալով օժանդակությունը բավականին կարեւոր է՝ կառավարության քայլերը կյանքի կոչելու տեսանկյունից»,-«Արմենպրես» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ ամփոփելով անցնող տարում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ձեռքբերումները:

https://www.facebook.com/aravot.am/videos/442981746613378/

Նրա բնորոշմամբ՝ այս տարի եվրոպական կողմից բարձր մակարդակով արձանագրվեց, որ Բրյուսելը խնդիր չի տեսնում ԵՄ երկրների եւ ՀՀ-ի միջեւ վիզաների ազատականացման առնչությամբ. «ԵՄ-ից այս առումով «կանաչ լույս» վառվեց, բայց գործընթացը հստակ պատկերացնելու համար շեշտենք, որ հարցը կախված չէ միայն ԵՄ իշխող շրջանակներից: Պետք է նաեւ ԵՄ յուրաքանչյուր երկրի համաձայնությունը: Որոշ երկրներ արդեն դրական են արտահայտվել վիզաների ազատականացման համար, հայկական կողմն էլ պարբերաբար բարձրաձայնում է հարցը»:

Քաղաքագետի խոսքով՝ Բրյուսելն ավելի զգայուն է դարձել ապօրինի ներգաղթյալների խնդրի պատճառով, բայց ՀՀ-ն էլ շեշտել է, որ այլ երկրների պատճառով ինքը չպետք է տուժի. «Գործընթացը ոչ թե պետք է պայմանավորել այլ երկրների բացասական փորձով, այլ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով»:

Նարեկ Մինասյանը հավելեց, որ ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից անցել է երկու տարի, իսկ վավերացման ուղղությամբ ձեռքբերումներն ակնհայտ են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031