Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքա՞ն է կազմելու 2020-ին գազի սակագինը. Գարեգին Բաղրամյանը՝ բանակցությունների մասին

Դեկտեմբեր 25,2019 14:29

Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ գազի սակագնի համար բանակցություններն ի՞նչ փուլում են, ի՞նչ միտումներ են կանխատեսում, ապրիլին գազի ի՞նչ սակագին կունենանք: Նա պատասխանեց. «Կարծում եմ, այս փուլում դեռեւս վաղ է կանխատեսել, որ ապրիլից փոփոխություն կունենանք: Բայց թե ինչ տեսքով եւ ոնց, չեմ կարող որեւէ նոր բան ասել, ինչ գիտեք: Բանակցություններն ընթանում են եւ ավելի ակտիվ փուլ կմտնեն հունվար-փետրվար ամիսներին»:

Հարցին՝ միջազգային շուկայի զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ թանկացման միտում կա՞, թե՞ միգուցե էժանանա՝ Բաղրամյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցը թողնենք: Մեծապես կախված է, թե սահմանին ինչ կունենանք գինը, որը մոտակա ժամանակները՝ հունվար ամսվա մեջ պարզ կլինի»:

ՌԴ Օրենբուրգի մարզի հետ էր առաջ կապված ՀՀ-ում գազի սակագնի փոփոխությունը, սակայն հիմա այդ համաձայնագիրն այլեւս ուժի մեջ չէ ու չնայած Օրենբուրգում սակագինը բարձրացել է, դժվար է ասել՝ ՀՀ-ում կբարձրանա՞, թե՞ ոչ:

Պարոն Բաղրամյանը նաեւ ասաց, որ Իրանի հետ գազի բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են. «Իհարկե, իրանական կողմը բարդ բանակցող ընկերություն է: Այդ բանակցություններն այսօր ակտիվ ընթանում են ե՛ւ տարանցման մասով, ե՛ւ էլեկտրաէներգիայի, գազի փոխանակման պայմանագրով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ
    Այս լուրից չի երեւում, թե ով է տվել գազի միջազգային շուկայի զարգացումների մասին հարցը, բայց ակնհայտ է, որ նա ու պատասխանողը տնտեսությունից հեռու մարդիկ են: Գազի միջազգային շուկա չկա: Գազ նավթի, շաքարի, հացահատիկի եւ այլն: Գազը բացառապես երկկողմ հարաբերություններով է կարգավորվում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031