Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարվանից Երեւանում տեղական տուրքերը կբարձրանան

Դեկտեմբեր 25,2019 13:39

Այսօր Երեւանի ավագանին որոշեց տեղական տուրքերի դրույքաչափն ավելացնել 2020 թվականից: Ավագանու նիստի օրակարգում ներառված այս նախագծի զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի եւ եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրեց, թե որ տեսակի տուրքերն են փոփոխվել: Ըստ այդմ՝ շինարարության թույլտվության հիմնական շենքերի եւ շինությունների համար մինչև 300 քմ մակերես ունեցող բնակելի եւ մինչեւ 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության շենք-շինությունների շինթույլտվությունների համար՝ 2019-ի համար նախատեսված 75 000-ի փոխարեն նախատեսվել է 105 000 դրամ:

Բացի այս, 200-ից մինչեւ 500 քմ ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար տեղական տուրքը սահմանվել է 2020 թվականի համար՝ 210 000 դրամ, իսկ 2019 թվականին 150 000 դրամ էր։ 500-ից մինչեւ 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար 2019 թվականին 250 000 դրամի փոխարեն 2020 թվականին սահմանվել է 300 000 դրամ։ Շենք-շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման աշխատանքների համար 2020 թվականին տեղական տուրքը կլինի 21 000 դրամ, այս տարի 15 000 դրամ էր։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ 300 քմ մակերես եւ դրանից քիչ մակերես ունեցող տարածքների համար, որոնք օրինակ կարող են լինել փոքր կրպակներ, արդարացված չէ տեղական տուրքերն ավելացնել:. «Այդպես վնաս կպատճառվի տարածքների ներկայացուցիչներին։

«Լույս» խմբակցության մեկ այլ անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ այս որոշմամբ կրկին վնասում են մանր բիզնեսին. «Հիմնականում էլի խփում ենք ցածր խավին, տնտեսվարողները այս ոլորտում քիչ են, որովհետեւ մարդիկ իրենց սեփական բնակարանները վերանորոգելու համար ստիպված են լինելու ավելի մեծ գումար վճարել։ Հետո էլ ասում եք՝ ընդդիմանում եք։ Չենք ընդդիմանում, չենք ուզում քաղաքացու վրա ահռելի բեռ դնել»։

«Լույս» խմբակցությունը դեմ քվեարկեց այս նախագծին, բայց այն ընդունվեց՝ 42 կողմ ձայնով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031