Այսօր Մոսկվայում կայանալու է Սալման թագավորի հովանու ներքո անցկացվելիք արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունների բացման արարողությունը, իսկ նախօրեին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մասնակիցները դոպինգ թեստեր են հանձնելու:
«ՖԻԴԵ-ն ստորագրել է WADA-ի հակադոպինգային կոդեքսի տակ, եւ մենք այդ գործընթացի մասնակից ենք: Ես չեմ հիշում, որ շախմատիստներից որեւէ մեկի դոպինգ ստուգումը դրական արդյունք տված լինի: Դա կարող է բացատրվել նրանով, որ արգելված խթանիչները արդյունք չեն տալիս շախմատում: Տեղեկացնում եմ, որ դոպինգ նմուշներ կվերցվեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների ընթացքում, որոնք անցկացվելու են դեկտեմբերի 26-ից 30-ը՝ Մոսկվայում», – հայտարարել է Ա. Դվորկովիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ