Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ ցուցմունք է տվել Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով, որ, իբր, նրան համոզել են ցուցմունքը հետ վերցնի. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 25,2019 12:26

Ինչպես հայտնի է, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էին հայտնվել «Մարտի 1-ի» գործով մի շարք պաշտոնատար անձանց ցուցմունքները, եւ հրապարակել էինք այդ ցուցմունքների մի մասը: Ուստի հաշվի առնելով իրավիճակը՝ ներկայացնում ենք, թե ինչ ցուցմունք է տվել Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով, որ, իբր, նրան համոզել են ցուցմունքը հետ վերցնի։ Ուսումնասիրելով ցուցմունքը՝ այնտեղ որեւէ տող չկա Ռոբերտ Քոչարյանի կամ այլ պաշտոնատար անձի մասին։

Մասնավորապես, ՃՈ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով ցուցմունք է տվել եւ հայտնել է ՀՔԾ քննիչներին, որ ՀՀ ոստիկանությունում ծառայում է 2005 թվականից եւ ներկայումս զբաղեցնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2- րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի առաջին դասակի հրամանատարի պաշտոնը։ Վերջինս ՀՔԾ քննիչներին հայտնել է՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 5։30-ին, գտնվել է տանը, երբ ՊՊԾ գնդից զանգահարել են եւ ասել, որ տագնապ է։

ՀՔԾ քննիչը հարցադրում է արել՝ նշելով, թե Ազատության հրապարակում սեւ համազգեստով, դիմակավորված անձանց տեսել է, թե ոչ. եթե տեսել է, ապա ի՞նչ գործողություններ են արել։ Ի պատասխան՝ Վրույր Գաբրիելյանը հայտնել է, որ նման մարդկանց չի նկատել։

ՀՔԾ քննիչի հարցադրումները այսքանով չեն սահմանափակվել, վերջինս ՃՈ պաշտոնատար անձից հետաքրքրվել է, թե արդյոք Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում եղել է եւ անձնակազմին հրամաններ տվել է։ Ի պատասխան՝ Վրույր Գաբրիելյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում չի եղել եւ, իրենց հանձնարարական չի տվել եւ, ըստ ՃՈ պաշտոնատար անձի, իրենք Սաշա Աֆյանին այլ տեղ են տեսել։

Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031