Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե ժողովրդավարությունը սա է, եւ մեր պետությունը սրա վրա է հիմնված եղել՝ նոր իշխանություններն իսկապես էլ քանդում են այդ հիմքը, եւ լավ են անում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2019 12:13

«Վերնատուն» ակումբի նախագահ Վազզեն Մանուկյանը ոչ ավել- ոչ պակաս՝ հայտարարել է, թե հեղափոխությամբ իշխանության եկածները «քանդում են մեր պետության հիմքերը՝ դեմոկրատիան եւ ազգային գաղափարները»։ Իմաստ չէր ունենա սրան անդրադառնալ, եթե սա լիներ ընդամենը գրեթե զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական գործչի կարծիք, բայց այս «միտքն» ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում հակաիշխանական լրատվամիջոցներում ու «վերլուծական հարթակներում», հետեւաբար՝ արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ սրան։

Փաստորեն մինչեւ հեղափոխությունը մեր պետությունը հիմնված էր երկու սյուների վրա՝ ժողովրդավարություն եւ ազգային գաղափարներ, ու նոր իշխանությունները քանդում են այդ հիմնասյուները։ Հասկացա՞ք։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ժողովրդավարական երկիր է եղել, իսկ հիմա ժողովրդավարական չէ։

Ըստ երեւույթին Վազգեն Մանուկյանի եւ այս թեզի մյուս կողմնակիցների կարծիքով ժողովրդավարությունն այն է, երբ երկրի ղեկավարն ընտրվում է ընտրակեղծիքներով ու բացահայտ ահաբեկումներով, իսկ բողոքողներին պարզապես ջարդում ու բանտերն են նետում, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սպանում։ Ժողովրդավարությունն այն է, երբ ընդդիմադիր դաշտում հաճախորդներ են բուծում ու հետո մատուցած ծառայությունների համար պաշտոններ տալիս՝ անկախ նրանից, դիմացինը «իդիո՞տ» է, թե «դհոլ», օլիգարխներին՝ ստիպում ոչ միայն իրենց գրպանից վճարել ընտրակաշառքը, այլեւ անհրաժեշտության դեպքում զինված բանդաներ պահել՝ դիմադրության օջախները ճնշելու համար, եւ այլն։ Եթե ժողովրդավարությունը սա է, եւ մեր պետությունը սրա վրա է հիմնված եղել՝ նոր իշխանություններն իսկապես էլ քանդում են այդ հիմքը, եւ լավ են անում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031