Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր տարբերվող կարծիքը ընդհուպ մինչեւ քրեական հետապնդմամբ լռեցնելու հետեւողական քաղաքականություն է տարվում. հայտարարություն

Դեկտեմբեր 25,2019 11:56

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը իր խորը անհանգստությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ակնհայտորեն վկայում են մեր երկրում ժողովրդավարական արժեքներից եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիքներից հետ նահանջի մասին։

Մենք նախկինում եւս ընդգծել ենք, որ խոսքի ազատությունը յուրաքանչյուր իրավական պետության առաջնային հիմնաքարերից է, իսկ ազատ մամուլը ժողովրդավարական բանավեճի, կարծիքների բազմազանության երաշխավորը։ Մինչդեռ նախորդող օրերի իրադարձությունները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը, Հովտաշենում «Կենտրոն» ՀԸ լրագրողի եւ օպերատորի վրա հարձակումը, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը վկայում են, որ ազատ մամուլը վտանգված է, ինչը պայմանավորված է այլակարծության նկատմամբ ատելության սերմանման եւ յուրաքանչյուր տարբերվող կարծիքը ընդհուպ մինչեւ քրեական հետապնդմամբ լռեցնելու հետեւողական քաղաքականությամբ։

Մենք անհանգստացած ենք նաեւ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով ԵՊՀ շենքից բերման ենթարկելու դեպքով՝ համոզված լինելով, որ ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է իրականացվի իրավական պետությանը հարիր երաշխիքների խստագույնս պահպանմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031